Եթե վաղը լինեն ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը կընտրվի։ Այս մասին ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
«Բայց այսօր էլ կա արտահերթ ընտրությունների շանսը։ Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այդպիսի հարց չկա, հետո հայտարարեց, որ պիտի քննարկենք, հետո պարզվեց, որ քննարկել են, հետո պարզվեց, որ քննարկման ժամանակ ահագին մարդիկ կողմ են եղել արտահերթին։ Հաջորդ քննարկման ժամանակ բոլորը կողմ կլինեն, որոշվեհետ այդ դեպքում իրենք ավելի շատ ձայն կհավաքեն»,–ասաց նա։
Հարցին՝ այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունը, որ չեն գնում արտահերթի, Աղազարյանը պատասխանեց. «Մի հատ ուրիշ թաքուն ռիսկ կա, որ հանկարծ կարող է պատահի ընդդիմությունը համախմբվի, թեկնածու առաջադրի և որոշակի խմորումներ տեղի ունենան։
Երկրորդը նաև հոգեբանական մի հատ ուրիշ խնդիր էլ կա, փաստորեն մի քանի ամիս է մնացել Ազգային ժողովի նիստերի ավարտին և և շատ պատգամավորներ կան, որոնք կբոլորեն իրենց մի ամբողջական գումարում պատգամավոր լինելու ժամանակաշրջանը։ Այդ դեպքում իրենք կստանան պատգամավորի թոշակ։ Սա էլ կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ։
Բայց արգումենտները, որ իրենց համար ճիշտ է, որ գնան արտահերթ ընտրությունների, գերակշռող են։ Ես մնում եմ իմ համոզմանը, որ իրենք ժամանակից շուտ կգնան ընտրությունների»։