Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկուշաբթի օրվա հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել։
«Այսօր դեռ չի եղել», - պարզաբանել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունեցել Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։