Ադրբեջանն ու Հայաստանը ռազմավարական սխալ են թույլ տվել։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը, հաղորդում է Pars Today-ը։
Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն հաշվի չեն առել տարածաշրջանի շահերը
«Մենք պետք է համապարփակ պատկերացում ունենանք Զանգեզուրի հարցի վերաբերյալ, դա միայն տարանցիկ ճանապարհ չէ։ Ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում որևէ նվաճում կամ անվտանգություն չի բերել որևէ երկրի։
ԱՄՆ ներկայությունը Կովկասում նույնպես որևէ արդյունք չի բերի», - նշել է իրանցի խորհրդարանականը։