Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու և Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու որոշումը պետք է կայացվի բացառապես հայ ժողովրդի կողմից, ընդ որում պետք է կշռադատվեն բոլոր գործոնները։ Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Վերջերս Նիկոլ Վովայևիչ Փաշինյանը (ՀՀ վարչապետ, խմբ.) ասել էր, որ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ լինելը հնարավոր չէ։ Եվ եթե երբևէ նման որոշում կայացվի, ես վստահ եմ, որ կկշռադատվեն այս կամ այն կողմում որոշումների կայացման վրա ազդող ամենատարբեր գործոնները»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալը։