Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին երկու շաբաթ էր տվել՝ բանակցություններին իրական պատրաստակամություն ցուցաբերելու համար։

«Երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում հնչեց, որ հենց այս ժամանակ ռուսները պետք է պատրաստ լինեն իրական բանակցությունների և առաջնորդների մակարդակով հանդիպման։ Ուկրաինան, անկասկած, պատրաստ է դրան։ Բայց միակ բանը, որ անում է Ռուսաստանը, հետագա պատերազմի մեջ ներդրումն է։ Նրանց կողմից բոլոր ազդանշանները հենց դրա մասին են։

Աշխարհում բոլորը ասում էին, որ պետք է լինի հրադադար, բոլորը պնդում էին, որ պատերազմը պետք է ավարտվի: Սա բոլորի դիրքորոշումն էր՝ Չինաստանի, մենք դրա մասին խոսել ենք Հնդկաստանի վարչապետի, ինչպես նաև այլ առաջնորդների հետ, ովքեր այժմ գագաթնաժողովում են՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, գրեթե բոլոր մյուս երկրները նույնպես կողմ են պատերազմի դադարեցմանը: Այսօր Հռոմի պապը հիմնարար հայտարարություն է արել, շնորհակալություն դրա համար: Պատերազմ ուզում է միայն Ռուսաստանը:

«Մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի հանդուրժի պատերազմի ձգձգումը, մենք հստակ դիրքորոշում ենք ակնկալում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մեծ քասնյակի երկրների կողմից», - հավելել է նա, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»։