Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն միլանյան գրանդի կազմում անցկացրել է 150-րդ հանդիպումը։

Լուսանկարին կից գրված է. «150 խաղ «ներաձուրիի» կազմում»։