Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին երկրի օրինական նախագահը չէ, քանի որ 2008 թվականի ընտրությունների արդյունքները կեղծվել են։
«Սաակաշվիլին ոչ մի կերպ չէր ներկայացնում Վրաստանը, նա բացարձակապես անօրինական էր։ 2008 թվականին նա անօրինական նախագահ դարձավ կեղծիքի միջոցով», – ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի բանաձևում և Հայդի Տալյավինիի զեկույցում հստակ նշված է, որ 2008 թվականի օգոստոսին հենց Սաակաշվիլիի կառավարությունն է սկսել պատերազմը։