Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց, որ խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր է Զարուհի Փոստանջյանին հանել ԵԽԽՎ պատվիրակության կազմից:
Լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, թե այն փաստը, որ պատգամավորը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարություն է արել, կարո՞ղ է առիթ դառնալ նրան պատվիրակությունից հետ կանչելուն, ինչին նախարարը պատասխանեց. «Նայած` ինչ է հայտարարել և դա ինչ համատեքստում ենք նայում: Եթե դա զրպարտություն է, վիրավորանք է, կարծում եմ` այո»: