Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ակտիվորեն քննարկում եւ քննադատում են Զարուհի Փոստանջյանի երեկվա պատգամավորի պահվաքծը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անընդունելի է պատգամավորի պահվածքը:

«ԱԺ նախագահի լիրազորությունն է սա, Ժառանգությունը պետք է որոշի ձեռնտու է արդյո՞ք փոփոխությունը: Արձագանքները ինչպիսին կլինին ներսում, թե դրսում եւ իրենք պետք է դիմեն Ժառանգություն խմբակցությանը եւ ըստ այդմ դա նաեւ իրենց լիազորություն է»,-իր խոսքում նշեց Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե արդյո՞ք պատգամավորն իրավունք չունի իր կարծիքն արտահայտելու, Աղվան Վարդանյանն ասաց. « Մարդը իհարկե կարծիք հայտնելու իրավունք ունի, բայց այդ կարծիքը որոշակի սահմանափակումներ պետք է լինեն: Ինձ համար անընդունելի է, իսկ նրահ համար գուցե ընդունելի է»:

Ընդհանուր առամբ, ըստ պատգամավորի, այս հարցը պետք է քննարկի նախ եւ առաջ «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ վերջանական եւ միանձնյա որոշումը ԱԺ նախագահինն է:

Մեկ այլ հարցին, թե եղան տեսակետներ, որ Հայաստանի կեղտոտ «սպիտակեղենը» չպետք է դուրս հանել, սա նշանակում է, որ երկրի ներսում ամեն ինչ կարելի է անել, իսկ դրսում ոչինչ չասել, Աղվան Վարդանյանն ասաց. «Ես նման մոտեցմանը իհարկե համաձայն չեմ, բայց Հայաստանում այնքան խնդիրներ կան, բայց ամեն դեպքում ինձ համար անընդունելի է»: