Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանում աշխատանքային հագեցած ծրագրից հետո, մեկնել է Վլադիվոստոկ, որտեղ այս օրերին անցկացվում է Արևելյան տնտեսական հոբելյանական ֆորումը, հաղորդում է РИА Новости-ն։
ՌԴ նախագահի աշխատանքային այցը Հեռավոր Արևելքի դաշնային շրջան նախատեսված է սեպտեմբերի 4-5-ը։
«Россия» ազգային կենտրոնի մասնաճյուղ այցելության ընթացքում Պուտինին ինտերակտիվ շնորհանդես կցուցադրվի, այնուհետև տեսակոնֆերանսի միջոցով կմեկնարկի նոր ձեռնարկությունների և տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքը։ Բացի դրանից, Ռուսաստանի նախագահը Հեռավոր Արևելքի դաշնային շրջանի վառելիքաէներգետիկ համալիրին նվիրված հանդիպում կանցկացնի։
Կենտրոնական միջոցառումը կլինի ֆորումի լիագումար նիստը սեպտեմբերի 5-ին։ Պուտինի հետ միասին դրան կմասնակցեն Լաոսի վարչապետը, Մոնղոլիայի վարչապետը և Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական կոմիտեի փոխնախագահը։ Հանդիպման նախօրեին պետության ղեկավարը նախատեսվում է առանձին զրույցներ անցկացնել նրանց հետ։
Օրակարգում է նաև Պուտինի և Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի աշխատանքային հանդիպումը։