Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում ընդունեց Վենեսուելայի թիմին եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։ Աչքի ընկավ նաեւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Արգենտինան 38 միավորով առաջատարն է եւ ապահովել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։

ԱԱ-2026, հարավաամերիկյան գոտու ընտրական փուլ, 17-րդ տուր

Արգենտինա - Վենեսուելա՝ 3:0

Լիոնել Մեսի, 39, 80, Լաուտարո Մարտինես, 76