Հայաստանը վաղաժամկետ մարում է Ռուսաստանից վերցրած 500 մլն վարկի մնացորդը: ՀՀ կառավարությունն այսօր  որոշեց 440 մլն դոլար տրամադրել այդ նպատակով, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ՝ հաշվարկված տոկոսների պարտքը:

Վարկը մարվելու է սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլար եվրաբոնդերի հաշվին:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից 500 մլն դոլար պարտքը վերցրել է 2009 թ.՝ 15 տարի ժամկետով, Libor+3 տոկոսադրույքով:

Նշենք նաև, որ Հայաստանը սկսած այս տարվանից պետք է տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեր մայր գումարի մարման նպատակով: