ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ և կխոստանա «կարգավորել» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, լրագրողներին ասել է առաջնորդը Նյու Յորքում ԱՄՆ բաց առաջնությունից վերադառնալուց հետո։


«Շատ շուտով, առաջիկա մի քանի օրերին (ես կխոսեմ Պուտինի հետ)։ Տեսեք, մենք դա կանենք։ Մենք կկարգավորենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակը։ Ես վստահ եմ, որ մենք դա կանենք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։


Թրամփը հիշեցրել է, որ ինքը կարգավորել է յոթ հակամարտություն, որոնց դադարեցումը համարվում էր անհնար։

Ըստ նրա՝ մեկ հակամարտությունը տևել է 31 տարի և խլել է 10 միլիոն մարդու կյանք, իսկ մյուսը՝ 34 տարի, 8 միլիոն զոհով։

Նախագահը նաև չի անտեսել Կոնգոյի հակամարտությունը, որը «տևել է տարիներ, ինչպես նաև Ռուանդան», որտեղ մահացել է 9 միլիոն մարդ։

«Բոլորը հաշտվել են, բոլորը երջանիկ են։ Այն մեկը, որը ես կարծում էի, որ ինձ համար ամենահեշտն էր՝ Պուտինի պատճառով, կարծում էի, պետք է ավելի հեշտ լիներ։ Բայց դա տեղի չունեցավ, բայց մենք միևնույն է կհասնենք հաշտության», - հավելեց Թրամփը։