Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է զբոսաշրջության այս տարվա ցուցանիշներին.

«2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք, մասնավորապես`
2024 թ. օգոստոս` 300919 զբոսաշրջիկ,
2025 թ. օգոստոս` 334396 զբոսաշրջիկ։

Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 33477 կամ +11,1%:


Զբոսաշրջային այցելությունների վիճակագրության մեջ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը երբևէ գրանցված ամենաշատ Հայաստան այցելած զբոսաշրջիկներով մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներն են»,- գրել է նախարարը։