ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է, որ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այո, դա տեղի կունենա», - ասել է ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված հեռախոսազրույցին։

Թրամփը հավելել է, որ ինքը հանձնառու է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։