Բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի հանդիպումները եւ հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։
Ռիգայում տեղի ունեցած հանդիպումներում Ֆինլանդիայի հավաքականը 93:79 հաշվով հաղթեց Վրաստանի թիմին, Գերմանիան 99:91 հաշվով ուժեղ էր Սլովենիայից։
Թուրքիայի հավաքականը 91:77 հաշվով պարտության մատնեց Լեհաստանին, Լիտվան 76:87 հաշվով պարտվեց Հունաստանին։
Կիսաեզրափակիչում Հունաստանը կմրցի Թուրքիայի, Գերմանիան՝ Ֆինլանդիայի հետ։ Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 12-ին։