Փարիզի դատախազությունը նախօրեին հրապարակել է միջադեպի հետաքննության առաջին արդյունքները, երբ Ֆրանսիայի մի քանի քաղաքներում մզկիթների մոտ խոզի գլուխներ են նետվել, հաղորդում է Le Figaro-ն։
Ֆրանսիացի դատախազները հայտարարել են, որ խոզի գլուխները մզկիթների մոտ թողել են «տարածքն անմիջապես լքած օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք՝ երկրում անկարգություններ հրահրելու հստակ մտադրությամբ»։
Քննիչները միաժամանակ տեղեկություններ են ստացել Նորմանդիայից ոմն ագարակատիրոջից: Վերջինս պատմել է, որ երկու անհայտ անձինք, որոնք սերբական համարանիշներ ունեցող ավտոմեքենա էին վարում, իրենից տասը խոզի գլուխ են գնել։
Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու անհայտ անձինք, որոնք ավտոմեքենայով ժամանել են Փարիզ, «գլուխները թողել մի քանի մզկիթների առջև»։ Դրանից հետո նրանք հատել են սահմանը՝ Բելգիայի ուղղությամբ։
Երեքշաբթի առավոտյան Փարիզի և մայրաքաղաքի արվարձաններից մեկի մզկիթների մոտ հայտնաբերվել էին իսլամում անմաքուր համարվող կենդանում՝ խոզի ինը գլուխ, ինչը խիստ վրդովմունք է առաջացրել։