Հայաստան կժամանեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցող կազմակերպության անդամ և ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակներ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի՝ պատվիրակության ընդունելության մասին կարգադրությունից:
Պատվիրակությանը Հայաստանում կլինի սեպտեմբերի 22-23-ը: Ըստ կարգադրության՝ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: