Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Թուրինում կհյուրընկալվի «Յուվենտուսին»։ Սպասվում է, որ «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնարկային կազմ կվերադարձնի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։
«Ուդինեզեի» հետ անցած տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին։ Այդ խաղում «Ինտերը» պարտվեց 1:2 հաշվով։
«Յուվենտուս» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։