Կադաստրի պետի եւ նրա մտերիմների կողմից կոմիտեի աշխատակցի ամուսնուն առեւանգելու եւ ծեծելու դեպքով հարուցվեց քրեական գործ։ ՀՀ քննչական կոմիտեի ի պատասխան ArmLur.am-ի հարցման պաշտոնապես հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն։
Հայտնել էինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։
ArmLur.am-ը կտարվածի առիթով ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում խնդրեց, ինչին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։ Թե ինչ ուղղությամբ կգնա քննությունը, դժվար է ասել, փաստ է, որ կա հաղորդում և կան լուրեր ծեծված քաղաքացու մասին:
Ի դեպ, հաղորդումը տրվել է հիվանդանոցից, քանի որ հետազոտելիս հիվանդանոցը պարտավոր է արձանագրել մարդու վնասվածքների ծագումնաբանության մասին: