«Преступная Россия» աղբյուրը հայտնել է, թե ինչպիսի հանգամանքներում է անցել Լինգրադի շրջանում տեղի ունեցած «օրենքով գողերի» խոշոր հավաք:
Աղբյուրի իրազեկմամբ «գագաթնաժողովի» ժամանակ, որը տևել է հինգ ժամ հավաքվել է քրեական աշխարհի 17 ներկայացուցիչ ամբողջ ԱՊՀ երկրներից: Տիտղոսավոր դեմքերի մեջ եղել են ուկրաինացի «օրենքով գող» Լեռա Սումսկոյը, Ասլան Ուսոյանի հարազատ Միրոնը, Միրիչը, Ալբերտ Ռիժիյը, Եգոր Ուֆիմսկին:Հավաքը վարել է հայտնի հեղինակություն Վլադիմիր Տյուրինը, որը հայտնի է նաև Տյուրիկ անունով:
Հայտնի է, որ օրակարգում եղել է նորեկների թագադրումը, սակայն դա տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ վերջին տարիներին ընտանիքում հայտնվում են շատ կասկածելի դեմքեր, և որպես կանոն շուտով նրանց զրկում են լիազորություններից: Այդ պատճառով հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս հայտարարվել են պայմանները թեկնածությունները ուշադրությամբ ուսումնասիրելու համար: Ինչպես նաև հավաքի ժամանակ որոշվել է արգելել Skype –ի և հեռոխոսների միջոցով թագադրումները:
Երկրորդ կարևոր հարցը եղել է երեք ազդեցիկ «օրենքով գողերի»՝ «Օսետրինա» կեղծանունով Էդուարդ Ասատրյանի, նրա որդու Օսետրինա կրտսերի կամ Սերյոժա Բենթլիի և Գուրամչիկի լիազորությունների կասեցումը: Հիմնական քննարկումը կապված է եղել Սերյոժա Բենթլիին, շատ հարցեր են առաջացել վերջերս նրա վարվելակերպի մասին: Ավագ Ասետրինայի և Գուրամի վերաբերյալ որոշումը հետաձգվել է հաջորդ հանդիպումներին, որոնց նրանք կհրավիրվեն, քանի որ որոշվել է առանց նրանց մասնակցության ոչ մի որոշում չընդունել: Հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնվել են , որ երկուսն էլ դեռևս «օրենքով գողեր են»:
Սակայն մեծ քննադատության է արժանացել Սերեժա Բենթլին:
Հիշեցնենք, որ Բենթլին՝ ազդեցիկ Էդուարդ Ասատրյանի որդին Ասլան Ուսոյանի մահից հետո զբաղեցրել է ռուսական քրեական աշխարհի ղեկավարի դիրքը: Համաձայն աղբյուրի տեղեկատվության «Սերյոժա Բենթլի» կեղծանունը նա ստացել է կյանքի գլամուրային ոճի համար: Նշվում է, որ երիտասարդ «օրենքով գողը» լողում է շռայլության մեջ, կրում է թանկարժեք շորեր, ոսկուց շքեղ հեռախոս ունի, ինչպես նաև ճանաչված ավտոմեքենաների մի ամբողջ շարք և բնակարան էլիտար համալիրում:
Հավաքվածների մոտ զայրույթ էր առաջացրել Բենթլիի վարքագիծը: Ինչպես նշում է աղբյուրը Օսետրինա կրտսերի նկատմամբ ընդունվել է հետևյալը.«ոչ գողական վարվելակերպ, ոչ արժանի անցյալ է ունեցել, երբեք չի ապրել օրենքով գողի կյանքով, երբ նրան մոտեցել են, նա քնել է տանը, այսինքն մոտեցումը եղել է հեռակա կերպով և նա վերաբերվում է իր թագադրմանը ոչ արժանի հարգանքով»:
Ընդհանուր որոշմամբ Սերյոժա բենթլին զրկվել է «օրենքով գողի» թագից: