«Gündelik Nakhchivan» սոցիալական ցանցում հրապարակվող «Gündelik Nakhchivan» էջը պնդում է, որ թուրքական իշխանությունները մի քանի շաբաթ է, ինչ արգելում են Նախիջևանից տաքսու վարորդներին մուտք գործել Իգդիր։

Ըստ լրատվամիջոցի՝ նոր կանոնը խախտող տաքսու վարորդները ենթակա են տուգանքների և 15-օրյա տրանսպորտային միջոցների բռնագրավման։

OC Media-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը վարորդները իրենց Facebook-ի էջում հայտնել են, որ ոստիկանությունը մաքսային ստուգումից հետո կանգնեցնում է իրենց 20 կիլոմետրանոց վերահսկողության գոտում՝ ստուգման համար։

Թուրք սահմանապահները տաքսու վարորդներին տարբերակում են մյուս վարորդներից՝ նրանցից հարցնելով ուղևորների անուն-ազգանունը։

«Ստուգումը չանցած վարորդները տուգանվում են, իսկ նրանց մեքենաները՝ բռնագրավվում», - հայտնում է Gündelik Nakhchivan-ը՝ հղում անելով տաքսու վարորդներին։

Տաքսու վարորդ Գյունդուզ Մամեդովը Gündelik Nakhchivan-ին ասել է, որ մի քանի օր առաջ տուգանվել է. «Շատ տարիներ մենք մեր ապրուստը վաստակում էինք Թուրքիա ուղևորներ տեղափոխելով։ Վերջերս մեզ թույլատրվեց այնտեղ մեկնել յուրաքանչյուր 15 օրը մեկ։ Հիմա թուրքական կողմը մեզ ամբողջությամբ զրկել է մեր ապրուստի միջոցներից», - ասել է նա։