Ռուսաստանը Ուկրաինայում գտնվող եվրոպական ռազմական զորակազմը կդիտարկի որպես «օրինական ռազմական թիրախ», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Կոմերսանտը»։

«Եվրոպան նաև քննարկում է իր զորախմբերը Ուկրաինա ուղարկելու հարցը, որն ինչպես ես ասացի, մեր կողմից դրանք կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախ»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Ուկրաինայում դեսպանական «կլոր սեղանի» ժամանակ։


Սեպտեմբերի 4-ին Փարիզում տեղի է ունեցել «կամավորների կոալիցիայի» ավելի քան 30 երկրների ղեկավարների հանդիպումը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 26 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Ռուս պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա ռազմական զորքերի տեղակայմանը: