«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ Հայաստանը ազատ համացանց ունեցող պետություն է: Այս մասին նշվում է կազմակերպության «Ազատությունը համացանցում-2013» զեկույցի մեջ:
Զեկույցում նշվում է, որ համացանցի հասանելիությունը երկրում է նշանակելիորեն բարելավվել է վերջին մի քանի տարվա ընթացքում: Համացանցի հասանելիության դժվարությունները գնահատվել է 8 բալ 25-ից, պարունակության վրա սահմանափակումները՝ 9 բալ 35-ից, իսկ օգտատերերի իրավուքների խախտում 12 բալ 40-ից:
Սակայն համաձայն զեկույցի քիչ ջանքեր են գործադրվել բանկչության համացանցային հասանելիությունը և գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչի պատճառով հեռուստատեսությունը մնում է առաջատար աղբյուր նորություններ և տեղեկատվություն ստանալու համար:
Զեկույցում նշվում է, որ որոշ ընդդիմադիր աղբյուրների են արգելափակվել 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, սակայն դրանից հետո կառավարությունը նվազագույն չափով է արգելում օնլայն նյութերի պարունակությունները:
Հարևան Վրաստանը նույնպես համարվել է ազատ համացանց ունեցող պետություն ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք համարվել են մասամբ ազատ համացանց ունեցող պետություններ: Մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում նշվում է նաև Ռուսաստանը:
Ընդհանուր առմամբ ընդամենը 17 պետություն է համարվում ազատ համացանց ունեցող: Ամենաազատ երկիրը այս տեսանկյունից համարվում է Իսլանդին, իսկ այնուհետև հաջորդաբար Էստոնիան, Գերմանիան և ԱՄՆ-ն: