Մենք հիմա 5–10 րոպեում նկարագրեցինք մետրոյի զարգացման ուղղությունները, և հաջորդ 15 րոպեներից սկսելու է, բա ուր է, բա ինչի չեղավ, բա ինչի չկառուցվեց, բա ասեցին, չարեցին և այլն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մետրոպոլիտենի զարգացման ծրագրերին։

«Եկեք արձանագրենք, որ մեր պետությունը իր գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացրել, երկրորդը, նույնիսկ ամենաարագ գործող տեղերում այս ծրագրերը նման արագությամբ չեն իրականացվում։ Ընդհանրապես, մեր մտածողության մեջ պլանավորումը, նախագծումը, նախապատրաստումը, ինքը աշխատանքի մաս չի, որովհետև սովորաբար մենք ասում ենք՝ չգնա՞նք մի հատ տուն կառուցենք։ Վեր ենք կենում, գնում վեդրոն, քարը, ցեխը տանում, կառուցում, վերջում ասում ենք՝ վայ, բա շուշաբանդը որտե՞ղ է լինելու:


Ես նկատի ունեմ այն, որ այս քննարկումները, քայլ-քայլ առաջ գնալը, պետք է դառնա մեր աշխատանքային կուլտուրայի մաս։ Նման նախագծերի հետ առնչվելիս է, որ մենք հասկանում ենք, որ նախագիծ ունենալը դեռ ամբողջը չի, նախագծի փորձաքննություն ունենալը դեռ ամբողջը չի, նախագծի համալիր փորձաքննություն ունենալը դեռ ամբողջը չի։

Համալիր փորձաքննությունից հետո պարզ այնպես չի, որ շինարարը կարա վերցնի ու միանգամից սկսի կառուցել, շինարարն էլ իր նախագծից ենթանախագծման պրոցեսներ ունի, որ պետք է անի։

Ես ուզում եմ մենք մասշտաբը հասկանանք և բայց սրանով հանդերձ, նաև հաշվի առնելով մեր մասշտաբները, մենք շինարարության ճիշտ տակտիկա որդեգրելու անհրաժեշտություն ունենք, որ ինքը որոշակի տրամաբանությամբ սկսվի և և հասնի տրամաբանական ավարտին»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ օրինակ, մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագիրը իրենք չեն սկսել, այն սկսվել է 35-40 տարի առաջ. «Մենք ընդամենը շարունակելու ենք։ Ռազմավարական այս պլանավորումը շատ կարևոր է, որ մենք մեր հետագա անելիքները նաև ինչ-որ առումով տեղավորենք պարագծից ներս»։