Սեպտեմբերի 19-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ անձրևներ և հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հյուսիսարևելյան քամու ուժգնացում մինչև 18-22 մ/վրկ։

Օրվա ընթացքում ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով, բայց շաբաթ օրը կրկին կբարձրանա՝ այս անգամ 4-5 աստիճանով։

Երևանում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կհասնի մինչև 15-17 մ/վրկ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +11-ից +13 մ/վրկ, իսկ վաղը կեսօրին՝ +18-ից +20 մ/վրկ։