Երևանում սեպտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-ի ցերեկը կբարձրանա՝ 4-5 աստիճանով։

Մարզերում սեպտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-25-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։