Հրաչյա Պողոսյանը (60 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ 2025-ի բրոնզե մեդալակիր է։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Պողոսյանը հաղթել է Գեորգի Տիբիլովին:
Սա 26-ամյա հայ մարզիկի առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում, նախկինում նա երկու անգամ զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ մեդալից ընդամենը մեկ քայլ հետ մնալով։