Սլովակիայի առաջնության 8-րդ տուրում «Սլովանը» Բրատիսլավայում մրցեց «Դունայսկա Ստրեդայի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը գեղեցիկ գոլով բացեց «Սլովանի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 90-րդ րոպեին։
«Սլովանը» 15 միավորով երկրորդն է, «Դունայսկա Ստրեդան» երրորդն է՝ 14 միավոր։