Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական աղետների մեղմացման կենտրոնի տվյալներով՝ Ինդոնեզիայի Ֆլորես կղզում (Արևելյան Նուսա Թենգարա նահանգ) գրանցվել է Լևոտոբի հրաբխի առնվազն 21 ժայթքում։
Կենտրոնի տվյալներով՝ մոխիրը Լևոտոբի Լակի-Լակի խառնարանից բարձրացել է 2000 մետր բարձրության, կամ ծովի մակարդակից 3584 մետր բարձրության։ Մոխիրը արագ տարածվում է արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղությամբ։ Կենտրոնը կոչ է արել բնակիչներին և զբոսաշրջիկներին հետևել տեղական ինքնակառավարման մարմինների ուղեցույցներին և օգտագործել դիմակներ ու շնչառական միջոցներ՝ հրաբխային ծխից և մոխիրից պաշտպանվելու համար։
Լևոտոբին երկգագաթ հրաբուխ է, որը գտնվում է Ֆլորես կղզու հարավարևելյան մասում։ Ավելի ակտիվ գագաթը՝ Լևոտոբի Լակի-Լակին (ծովի մակարդակից 1584 մետր բարձրության վրա), գտնվում է Պերեմպուանից (1703 մետր) 2.1 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
Աշխարհի ամենամեծ կղզեխմբը՝ Ինդոնեզիայի կղզեխմբը, բաղկացած է 18,000 կղզիներից և գտնվում է Խաղաղ օվկիանոսի այսպես կոչված «Կրակի օղակի» վրա, ինչը տարածաշրջանը դարձնում է խոցելի ուժեղ սեյսմիկ ակտիվության համար: Ինդոնեզիան ավելի քան 500 հրաբուխների հայրենիք է, որոնցից մոտավորապես 130-ը ակտիվ են: