ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը գրել է. «Կոնկորդիա 15-րդ հոբելյանական գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ․

Մեծ պատիվ էր ՀՀ նախագահի հետ ներկա գտնվել «Elis et Mar» զբոսանավում Կոնկորդիայի գործընկերների և աջակիցների համար նախատեսված ընդունելությանը։ Շնորհակալություն Կոնկորդիա գագաթնաժողովի հիմնադիր Մեթյու Սվիֆթին և Վալդորֆ ընտանիքին՝ ջերմ ընդունելության համար»։

Նշենք, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ից 25-ը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ նահանգների Նյու Յորք քաղաքում՝ Կոնկորդիա 15-րդ գագաթաժողովին մասնակցելու համար։

Այցի շրջանակներում նախագահը հանդես կգա ելույթով և հանդիպումներ կունենա արտասահմանյան գործընկերների հետ. հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Կոնկորդիա» (Concordia) ամենամյա գագաթնաժողովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային զուգահեռ ընթացող ամենաընդգրկուն ոչ քաղաքական ֆորումն է, որին մասնակցում են պետությունների ղեկավարներ, մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներին, և միտված է ՝ քննարկելու և վերհանելու գլոբալ մարտահրավերների շուրջ լուծումներ։