Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» այս տարի էլ կբոյկոտի France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը։

2024-ին Արքայակն ակումբը չեղարկել էր պատվիրակության մասնակցությունը «Ոսկե գնդակին», երբ իմացել էր, որ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ստանա մրցանակը։

Անցած տարի լավագույնն էր ճանաչվել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։

«Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։