ՀՀ նախագահը երեկվա ԵԽԽՎ ելույթի ընթացքում հստակ գնահատական է տվել ներքին
և արտաքին քաղաքականությանը: Այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախագահի ելույթին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա պետք է գնաատել որպես վստահելի գործընկերոջ ելույթ, ՀՀ-ն հավատարիմ է
մնում իր սկզբունքներին, անշրջելի է ժողովրդավարության զարգացումը, դա
ներքին օրակարգային խնդիր է: Մենք ևս մենք անգամ հաստատեցինք, որ եվրոպացի և
ռուս գործընկերների հետ հարաբերությունները չեն հակասում միմյանց, այլ՝ փոխլրացնում են մեկը մյուսին: Մենք պետք է խորացնենք երկուսի հետ էլ հարաբերությունները», - նշեց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով, նրանք վերահաստատեցին, որ իրենք պատրաստ են
նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ առանց խորը և
համապարփակ ազատ առևտրի պայմանագրի և ԱԺ փոխնախագահի խոսքերով, հենց դա է մեխը:
«ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացումը չի հակասում Եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններին: Ասոցացման համաձայնագրի մեխը դա քաղաքական բարեփոխումներն են, որովհետև, եթե մենք ուզում ենք ունենալ տնտեսական բարեփոխումներ, պետք է առաջնահերթ քաղաքական բարեփոխումներ լինեն: Եվրոպան նախևառաջ ոչ թե տնտեսական շահավետությունն է, այլ՝ բազմակարծությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները», - մեկնաբանեց նա:
Իսկ անդրադառնալով ԼՂՀ-ի խնդրին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի նախագահը երեկ հանդես է եկել որպես առաջնորդ՝ մեջբերելով Սոս Սարգսյանի խոսքերը՝ եվս մեկ անգամ նշելով, որ այդ հարցում իրենք զիջումների չեն գնալու՝ կոմպրոմիս չի լինելու:


