ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 31-ը:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը:
Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. փոստին:
Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված էլեկտրոնային տարբերակով: