Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս է հայտնել, որ իր ղեկավարած թիմի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը հաջորդ տարի կարժանանա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։
Այս տարի նա զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ հետ մնալով Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեից։
«Մենք չենք կարող փոխել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները, բայց Լամին Յամալը հաջորդ տարի դարձյալ կփորձի ստանալ այդ մրցանակը։ Դա մեծ իրադարձություն է նրա եւ բոլոր ֆուտբոլիստների համար»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է AS-ը։
Յամալը երկրորդ տարին անընդմեջ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում արժանացել էր լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին։