Սուպերհեոս լինելու համար պարտադիր չէ ֆիլմի հերոս լինել. թերևս այս միտքն է Գրիգի նոր՝ SUPERGRIG ստենդափի հիմքում, որի պրեմիերան կայացավ սեպտեմբերի 26-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
View this post on Instagram
Նոր թեմաներ՝ բոլորիս մասին, իրավիճակներ, որոնք ծանոթ են շատերին, ինչն էլ մոտ 2 ժամ անդադար ծիծիաղ էր առաջացնում հանդիսատեսի մոտ:
«Ստենդափի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ավարտվեց նախորդը՝ «Վայ, Գրիգ, Գրիգ 2»-ը, որը մոտ երկու տարի եղավ ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների, Եվրոպայի բեմերում»,-ետնաբեմում կիսվում է Գրիգը:
Նոր ստենդափը տարբերվում է հումորիստի նախորդ աշխատանքներից, քանի որ ընդգրկում է այլ պատմություններ ու նոր գիծ.
«Այստեղ շատ պատմություններ կան նաև իմ մասին, իմ ու Սոնայի անձնական կյանքի մասին՝ բացահայտումներ, գաղտնիքներ ու հետաքրքիր փաստեր»,-ասում է նա:
Սոնան ժպիտով հավելում է՝ «Իհարկե, կան շատ թեմաներ, որոնց մասին կուզեի, որ չասեր, շատ խիստ ընտանեկան հարցեր, բայց…»,-ծիծաղում է և նշում,-«Ինձ համար շատ կարևոր է, որ նա խոսի այն թեմաների մասին, որոնց մասին կարիք ունի խոսելու»:
Այո, սուպերհեոս լինելու համար պարտադիր չէ ֆիլմի հերոս լինել, բայց Հայաստանում շատ բաներ անելու համար պետք է սուպեր կարողություններ ունենալ. թե, ինչի մասին է խոսքը,Գրիգը կշարունակի պատմել իր ստենդափում:
Ի դեպ, ստենդափերը նորամուծություն էր մտցրել այս ներկայացման մեջ: Այն սկսվում է ոչ սովորական ձևով: Բայց, ինչպես ասում են, «սփոյլեր» չանենք: Իսկ հաջորդ ներկայացումը կկայանա հոկտենբերի 4-ին