Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի դեմ հանդիպումից առաջ գրառում է արել սոցիալական ցանցերում։
«Ես վերադարձել եմ, եւ առաքելությունը նույնպես վերադառնում է»,- գրել է Լամին Յամալը։
Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Բարսելոնա» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։