«Հրապարակը» գրում է, թե առաջիկա օրերին պատգամավորներին նորից ճոխ կերուխում է սպասվում: Գեներալ Մանվելը երեկ մի տրցակ հրավիրատոմս էր բերել խորհրդարան, եւ նրա օգնականներն ակտիվորեն բաժանում էին ԱԺ պատգամավորներին:

Գեներալը ցանկանում է, որ Էջմիածնի տոնին, որը հոկտեմբերի 8-ին է, ներկա գտնվեն նաեւ պատգամավորները, ասում են՝ շքեղ տոն է սպասվում, իսկ միջոցառումից հետո, ինչպես միշտ, Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում լավ քեֆ են անելու: