Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումների համար, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 11-ին ազգային թիմը «Պուշկաշ Արենայում» կհանդիպի Հունգարիային։ 3 օր անց կհյուրընկալվի Իռլանդիային «Ավիվա» ստադիոնում:

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Լուկաս Զելարայան - «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Արթուր Միրանյան - «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»