Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր մասին պատմող «La mia vita sempre al centro» («Իմ կյանքը՝ միշտ ուշադրության կենտրոնում») կենսագրական գիրքը, որի հեղինակը իտալացի Ալեսանդրո Ալչիատոն է։

Գիրքն Իտալիայում հոկտեմբերի 7-ից կլինի վաճառքում գրախանութներում եւ առցանց։

«Այս էջերում իմ պատմությունն է․ ֆուտբոլ, ընտանիք, փորձություններ, անկումներ եւ վերելքներ։ Կիրք, կարգապահություն եւ ամենագլխավորը՝ լինել լավ մարդ, որի մասին դասեր ստացել եմ հորիցս»,- ասել է Մխիթարյանը։

Արդեն սկսվել է գրքի նախապատվերը։