Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միակ միլիարդատեր ֆուտբոլիստն է, հաղորդում է Bloomberg-ը։

Նրա կարողությունը գնահատվում է 1,4 միլիարդ դոլար։

Այս ամռանը «Ալ Նասրի» հետ կնքած պայմանագրով Ռոնալդուն ստանում է տարեկան 400 միլիոն դոլար եկամուտ։ Նա 2023 թվականից է հանդես գալիս «Ալ Նասրում», որի կազմում մասնակցել է 111 հանդիպման, խփել է 98 գոլ։