Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականը նվաճեց 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։
Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի 9-րդ տուրում եգիպտացիները 3:0 հաշվով հաղթեցին Ջիբութիի թիմին եւ ապահովեցին առաջին տեղը A խմբում։
Դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։
Ավելի վաղ աֆրիկյան գոտուց ուղեգրեր նվաճել էին նաեւ Մարոկկոն ու Թունիսը։