Վաշինգթոնի կոնգրեսի մոտ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածյալ կինը ոստիկանության հետ բախման ժամանակ սպանվել է: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: 
Ավելի վաղ հայտնել էին, որ Infinity մակնիշի ավտոմեքենայով կինը, որի մեջ եղել է նաև փոքրիկ երեխա, մոտեցել է Կոնգրեսին, կրակ է բացել և ձերբակալվել ոստիկանության կողմից:
Հրաձգությունը սկսվել է Սպիտակ տան մոտ, որտեղ կնոջը շրջափակել են ոստիկանական մեքենաները և մի քանի զինված ոստիկաններ: Նա կտրուկ շրջվել է և սկսել է հեռանալ հետապնդումից: Հետապնդումը այնուհետև շարունակվել է Փենսիլվանիա փողոցով, իսկ այնուհետև Կոնգրեսի մոտ, ինչից հետո կնոջը կրակել են: Դեռևս դեպքի դրդապատճառները պարզ չեն:
Կնոջ հետապնդման ժամանակ ԱՄՆ իրավապահ մարմինների երկու աշխատակից է վիրավորվել:
Համաձայն ամերիկյան հեռուստատեսությունների սպանվածի անունը եղել է Միրիամ Քերի, ով ապրել է Կոնեկտիկուտ նահանգի Ստեմֆորդ քաղաքում և աշխատում է որպես ատամնաբույժ: