Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժողը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ Գազայի հատվածում պատերազմն ավարտվել է։ Այս մասին հայտարարել է խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Հազեմ Քասեմը։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները, որով նա հաստատել է Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի դադարեցումը»,- գրել է նա իր Telegram ալիքում։ ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է արել միջնորդներին և այլ շահագրգիռ կողմերին «շարունակել հետևել օկուպանտի գործողություններին և թույլ չտալ Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ագրեսիայի վերսկսումը»։