ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան) իր ելույթի ժամանակ կհայտարարի, որ Իսրայելը պատրաստ կլինի «բարեկամության ձեռք մեկնել» Իրանին։
«Նույնիսկ Իրանի համար միշտ մեկնված կլինի բարեկամության և համագործակցության ձեռքը», - ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Թրամփը նաև կնշի, որ Գազայի հարցով համաձայնագիրը կլինի «նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույսը»։ ԱՄՆ նախագահը խորհուրդ է տալիս անկլավի բնակիչներին «կենտրոնանալ տնտեսական զարգացման և կայունության վրա», հաղորդում է գործակալությունը։
Հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է «բոլոր պատանդներին ազատ արձակելու գործարքը»։ Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Եգիպտոսում բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Նրա խոսքով, այս փուլը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակումը և իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայում համաձայնեցված սահման։