«Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները։ Իսկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էլ ասել է, թե դատաիրավական համակարգում նա դեռևս անելիքներ ունի։ Այնուհետև Գ. Կոստանյանը գրեթե մեկուկես ժամ առանձին հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ ու խոսել իրենց հետագա աշխատանքի մասին։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Գ. Կոստանյանը նպատակ ունի «ազատվել» Ա. Հովսեփյանի «կադրերից», որոնց ինքը չի վստահում։ Տեղեկություններ կան, որ Կոստանյանը ցանկանում է նաև կադրային փոփոխություններ կատարել մարզերի դատախազություններում»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: