ԱԺ քառօրյան հագեցած էր, քննարկվեցին մի շարք հարցեր և ընդունվեցին կարևոր որոշումներ: Ամփոփելով անցած քառօրյան, ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ ցանկանում են նախահծով հանդես գալ: «Առաջարկություն է արվելու,որ քառօրյան դառնա եռօրյա, քանի որ վերջին օրն արդեն նիստ որպես այդպիսին չի լինում, քանի որ պատգամավորները հոգնած են լինում և չեն կարողանում նույն կերպ աշխատել», - նշեց նա: