Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը ԱՄՆ-ի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Պուերտո Ռիկոյի թիմի հետ։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթեց 6:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի ընկավ նաեւ արգենտինական «Ռիվեր Փլեյթի» պաշտպան Գոնսալո Մոնտիելը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ։
Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որը կատարեց 2 գոլային փոխանցում։
Ընկերական հանդիպում
Պուերտո Ռիկո - Արգենտինա՝ 0:6 (տեսանյութ)
Ալեքսիս Մաք Ալիսթեր, 15, 36, Գոնսալո Մոնտիել, 23, Սթեւեն Էչեւերիա, 65, Լաուտարո Մարտինես, 79, 84