Այն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել և խորհրդակցել է խմբակցությունների հետ՝ ԵԽԽՎ պատվիրակության հարցերը, ճիշտ է, սակայն նա չի ասել, որ թե որ խմբակցության ղեկավարն ինչ դիրքորոշում է ունեցել: Այսօր խմբակցությունների ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ես դեմ եմ հանդես եկել նրա որոշմանը: Նախ պետք է ԱԺ նախագահն այդ հարցով պաշտոնապես դիմի խմբակցությանը և դա պետք է որոշի խմբակցությունը : Թե ինչ որոշում կընդունի խմբակցությունը, դեռ պարզ չէ», - նշեց նա, հավելելով, որ նրան խորհուրդ է տվել շտապ որոշումներ չկայացնել:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հարցին, նա նշեց, որ այդ հարցն իր մեջ քաղաքական գիծ է պարունակում և քաղաքական ամբիոնը լիարժեք պետք է օգտագործվի հենց քաղաքական նպատակների համար:
Նա նշեց, որ Զարուհի Փոստանջյանի հետ չի խոսել, հավելելով, որ վերջինս վաղն է վերադառնալու:


