Նիկոլ Փաշինյանն արել է այն ինչ ճիշտ է գտել: Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի՝ դատախազի թեկնածուի քվեաթերթիկը նկարելուն, նման տեսկաետ արտահայտեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Սակայն ես չէի նկարի իմ քվեաթերթիկը: Բոլոր դեպքերում յուրաքանչյուրն ինքն է ընտրում թե ինչպես վարվի: Ես որևէ դատապարտելի բան չեմ տեսնում նրա արարքում» - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի քվեարկության ժամանակ դեմ ստացվել էր միայն երեք ձայն, սակայն ընդդիմության շատ թեկնածուներ պնդում էին, որ իրենք դեմ են քվեարկեց, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ նկարելով իր քվեաթերթիկն, այն տեղադրել էր համացանցում: